Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Թե´ մեղսակիցները, թե´ կոնֆորմիստները, թե´ հայրենասերները հստակորեն բացահայտված են

Թե´ մեղսակիցները, թե´ կոնֆորմիստները, թե´ հայրենասերները հստակորեն բացահայտված են
10.07.2025 | 17:23

Պետական կառավարման համակարգի այսօրվա փխրուն և բարդ իրականությունը անխուսափելիորեն մղում է վերլուծել տարբեր պաշտոնյաների խոսքն ու գործունեությունը` նրանց վարքագծի նրբությունները բացահայտելու և ըստ այդմ նրանց «դասակարգելու» նպատակով։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս բաժանել պաշտոնյաներին երեք խմբի, որոնցից յուրաքանչյուրն իր ձևով կանխատեսելի է և ունի յուրահատուկ դերակատարում պետական կառավարման լանդշաֆտում։

Առաջին խմբին կարելի է անվանել մեղսակիցներ՝ մարդիկ, որոնք ոչ միայն լիովին գիտակցում են երկրի առջև ծառացած ճգնաժամը, այլև գործում են դրա խորացման օգտին: Այս չինովնիկները իրենց դավաճանական ակտիվությունը քողարկում են սխալ գաղափարախոսությամբ, անձնական շահերով կամ մոլորության ֆանատիզմով: Սրանք այն մարդիկ են, որոնք գիտակցաբար և հետևողականորեն քանդում են երկրի հիմքերը՝ թե՛ ներսից, թե՛ դրսի ուժերի հետ սերտ համագործակցությամբ, կամ որպես ազդեցության գործակալ: Նրանց ջանքը` վանել պետականության էությունը, կարծես մի իսկական համոզմունք է դարձել, իսկ նրանց այս առաքելությունը ոչ միայն վտանգավոր է, այլև երկարաժամկետ հետևանքների շարունակական աղբյուր` երկրի ապագայի համար:

Երկրորդ խումբը պսևդո-պրոֆեսիոնալներն են: Սրանք պաշտոնյաներ են, որոնք կամա թե ակամա ընտրել են անգործության ճանապարհը: Նրանք չեն կայացնում որոշումներ, նրանք չեն փորձում իրավիճակը բարելավել, և շահում են իրենց չմասնակցությունից։ Այս խմբի անդամները ջայլամային վարքագծով կուրորեն հավատում են, որ իրենց պաշտոնեական դիրքը ենթադրում է ոչ թե պատասխանատվություն, այլ երկրորդ պլանի դերակատարություն: Ցավալիորեն, նրանք համոզել են իրենց ու շրջապատին, որ պետությունը իրենց շնորհիվ չի քանդվում, բայց իրականում պետական ապարատի հիմքերը տկարանում են հենց այս ոչինչ չանելու հետևանքով: Մտորումներով ու վերամբարձ խորհուրդներով նրանք ակամա դառնում են առաջին խմբի դաշնակիցներն ու օժանդակողները՝ նպաստելով համակարգի գահավիժմանը:

Երրորդ խումբը՝ իրական պրոֆեսիոնալներ-հայրենասերներն են` այսօրվա կառավարման համակարգում մխրճված վերջին հույսը: Այս վերջինները հիմնականում փոքր և միջին դասի պետական ծառայողներ են, որոնք, հաճախ ընդհատակյա կամ անձնական զոհողություններով, փորձում են մնալ հավատարիմ իրենց սկզբունքներին, իրենց մասնագիտությանը և իրենց հայրենիքին: Սրանք հիշողության մարտիկներ են, այն մարդիկ, որոնց ուսերին ոչ միայն ներկա խնդիրների լուծումն է դրված, այլև այս համակարգի պատմական հիշողության պահպանությունը՝ որպես ապագայի ելքի հիմք: Նրանք հետևում են, վերլուծում են, սպասում են և տենչում են փոփոխություններ, որոնք շատ դեպքերում կարող են ցույց տալ ոչ միայն համակարգի վերակառուցման ուղի, այլև ապագայի մոդել ճիշտ կառավարման վերաբերյալ:

Այս համատեքստում կարևոր է ազդարարել, որ բոլորը` թե´ մեղսակիցները, թե´ կոնֆորմիստները, և թե´ հայրենասերները հստակորեն բացահայտված են և հայտնի:

Բայց այսօրվա մեր ուշադրության հայացքը ուղղված է դեպի երրորդ խմբի մեր հայրենակիցներին: Մենք գիտենք ձեր աշխատանքը, ձեր ջանքերը, ձեր օրեցօր դրսևորած նվիրվածությունը հայրենիքին ու ժողովրդին: Մենք ըմբռնում ենք այն դժվարությունները, որոնց դեմ դուք պայքարում եք՝ դիմակայելով առաջին երկու խմբերի ներկայացուցիչներին, որոնք իրենց իսկ ներկայությամբ միայն խորացնում են համակարգային ճգնաժամը:

Այդուհանդերձ նույնքան կարևոր է հասկանալ, որ առաջին երկու խմբերը նույնպես լավ գիտակցում են իրենց դերը: Նրանք գիտեն, որ ապագայում իրենց տեղը և´ քաղաքական, և´ հանրային համակարգում կորած է, և որ իրենց գործունեությունը կամ անգործությունը դառնալու է փաստարկ՝ հետագա արդարադատության համար:

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 1078

Մեկնաբանություններ